Իրանը կրկին հայտնում է, որ երկիրը միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ ունի
Թեհրանն ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ, սակայն նման խնդիր իշխանությունների օրակարգում չկա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար, փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։
«Իրանն ունի ատոմային ռումբ ստեղծելու տեխնիկական հնարավորություն, սակայն նման ծրագիր օրակարգում չկա»,-նրա խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։ AEOI-ի ղեկավարը նշել է, որ միջուկային զենք ստեղծելու ձգտման մասին Թեհրանի հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն են։
«Այդ կեղծ մեղադրանքները Իսրայելի կողմից հնչում են հակահեղափոխական ուժերի աջակցությամբ՝ հասարակական կարծիքը խեղաթյուրելու նպատակով»,-ասել է նա։
Էսլամին ասել է, որ «կառուցողական համագործակցություն է հաստատվել Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև, որն անխափան է գործում»։ «Մեր բոլոր գործողությունները միջուկային ծրագրի մշակումն իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո գտնվող Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հայտնել է Մոսադի շահերի համար աշխատող խմբի ձերբակալության մասին
- Իրանը չի միացնի միջուկային օբյեկտներում մոնիթորինգի ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները քանի դեռ ՀԳՀԾ-ն չի գործել
- ՄԱԿ-ը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցողներին կոչ է անում կրկնապատկել իրենց ջանքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան