Փաշինյանի իշխանությունը ևս մեկ ՀՅԴ-ական գործչի մուտքը Հայաստան արգելել է
Նիդեռնալնդների ՀՅԴ երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի՝ Հայաստան մուտքն արգելելուց մի քանի ժամ անց դարձյալ «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել է Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական ակտիվ գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը հայրենիք։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կետրոնական կոմիտեն։
«Արդեն հստակ է, որ պատրաստված է այսպես կոչուած ոչ ցանկալի մարդկանց ցուցակ: Եվ ինչպես մեր նախորդ հայտարարություններում ընդգծել էինք, երկիրը դեպի անդունդ տանող փաշինյանական դավադիր վարչախմբի գործիքի վերածված ԱԱԾ-ն տերը չէ իր կոչումին և հավասարապես պատասխանատու է ազգադավ այս որոշումներին,
Իրավական և հնարավոր բոլոր միջոցներով պիտի պայքարենք հայրենազրկության այս քստմնելի արշավին դեմ: Ողորմելի են նման փոքրոգի որոշման տերերը, մանավանդ երբ կմտածեն այս միջոցով ճնշել ու լռեցնել ի խնդիր համազգային մեր Դատի, ի խնդիր Հայաստանի և Արցախի ամբողջականության ու բարօրության համար պայքարող նվիրյալ գործիչներին:
Մեր պայքարը առավել պիտի սաստկանա, մինչև ազգային ու իրավական պետության վերականգնումը, որի նախապայմանն է իշխանության հայտնված ապազգային ու հայրենադավ բռնատիրական կլանի հեռացումը»,- նշված է կոմիտեի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նոր թիրախը՝ ՀՅԴ երիտասարդականը
- Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ. Քրիստինե Վարդանյան
- ՀՅԴ-ական երիտասարդի մուտքը Հայաստան արգելվել է
- Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
- Հայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան
- Հերթական անգամ փաստվեց՝ Նիկոլը, Ալիևն ու Էդողանը Մուրադ Փափազյանին հռչակել են persona non grata. Գեղամ Մանուկյան
- Ղազինյան. Մուրադ Փափազյանը Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել Ալիևի ու Էրդողանի պահանջով
- Իշխանյան. Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց
- Ինչո՞ւ Մուրադ Փափազյանին չթույլատրեցին մուտք գործել Հայրենիք. Գեղամ Մանուկյան
- Թաթոյան. Հայաստանի իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել պարոն Փափազյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան