Ղրղզստանում ընտանեկան տոնակատարության ժամանակ 58 մարդ թունավորվել է
Ղրղզստանի Բատկեն շրջանի սրճարանում ընտանեկան միջոցառումը նշելուց հետո ավելի քան 50 մարդ դիմել է բժշկական օգնության, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հանրապետության հիվանդությունների կանխարգելման և պետական սանիտարահամաճարակային հսկողության վարչությանը հղումով։
Ընտանեկան տոնն ավարտվել է վեց հյուրերի հոսպիտալացմամբ, այդ թվում՝ երկու անչափահասների, երեխաները միջին ծանրության վիճակում գտնվում են տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Ըստ սանիտարական բժիշկների՝ տոնական ընթրիքին մասնակցել է ավելի քան 250 մարդ, նրանցից 58-ը դիմել են բժիշկներին սննդային թունավորման ախտանիշներով։
Ռոսպոտրեբնադզորի մասնագետները սրճարանից սննդամթերք են առգրավել, նախնական տեղեկություններով՝ զանգվածային թունավորման պատճառը կարող էր լինել հաստատության խոհանոցում սանիտարահամաճարակային չափանիշներին չպահպանելը։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը Ղրղզստանին 7,1 մլն դոլարի ռազմատեխնիկական օգնություն կտրամադրի
- Ղրղզստանում հարկ է դրվել Google-ի վրա
- Ռուսաստանը հանել է Ղրղզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը
- Նինոծմինդայի շրջանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել
- Հայտնի է, թե ինչից են թունավորվել Բյուրեղավանի ավարտական միջոցառման մասնակիցները
- Թուրքական հինգաստղանի հյուրանոցում 73 զբոսաշրջիկ է թունավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին