Ճապոնիայում հաճախակիացել են դելֆինների հարձակման դեպքերը մարդկանց վրա
Ճապոնիայի Ֆուկուի քաղաքի լողափերում մարդկանց վրա դելֆինների հարձակման դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ NHK-ի հաղորդմամբ, այս կապակցությամբ հանգստացողներին կոչ է արվում հեռու մնալ ջրում գտնվող ծովային կաթնասուններից։
centralasia.media-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը երկու հոգի բողոքել են դելֆինի խայթոցներից. կծել են նրանց ձեռքերն ու մատները։
Արձանագրվել է նաև դեպք, երբ դելֆինը 6 մ խորության վրա հետապնդել է դայվերին, կաթնասունն իրեն ագրեսիվ է պահել և փորձել է կծել սուզման սարքավորումները։ Դայվերին հաջողվել է փախչել, երբ դելֆինը դուրս է եկել ջրի երես՝ շնչելու համար:
Ավելի վաղ՝ հուլիսի 27-ին The Japan Times-ը գրել էր, որ հուլիսի 9-ին լողափի բացումից հետո Ֆուկուի քաղաքում տասը հարձակում է եղել։ Ըստ իշխանությունների, դրանք կատարվել են նույն կենդանու կողմից, որն առաջին անգամ երևացել է ապրիլին մեկ այլ քաղաքային լողափի տարածքում։
Առայժմ վնասվածքները եղել են աննշան. տուժածների մեծ մասը բողոքել է խայթոցներից, սակայն տեղական իշխանությունները նախազգուշացրել են ավելի լուրջ վնասվածքների հնարավորության մասին:
Դելֆինները Ֆուկուիի ափերի մոտ հայտնվել են այս տարվա մայիսից, իսկ հուլիսին սկսել են ահազանգեր հնչել մարդկանց վրա հարձակումների մասին։ Լողափը հագեցած է ուլտրաձայնային սարքերով, որոնք դելֆիններին հեռացնում են լողի տարածքից։ Կան նաև վտանգի մասին նախազգուշացնող նշաններ։
Քաղաքացիներին հորդորում են դելֆինների հետ հանդիպելիս չդիպչել նրանց քթի ծայրին և հետևի լողակին, քանի որ դրանք ամենազգայուն տեղերն են և դիտել կաթնասուններին անվտանգ հեռավորությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան