Ձեզանից անկախություն և անաչառություն չենք ակնկալում. Չալաբյանի պաշտպանը՝ դատավոր Մնացականյանին
«Ձեր՝ որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որպես դատարանի նկատմամբ ունեմ շատ վերապահումներ։ Պատահական չեմ համարում որ այս իշխանությունների հետաքրքրության շրջանակներում գտնվող գործերի մեծ մասը մակագրվում է ձեզ»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նախնական դատալսման ժամանակ ասաց պաշտպան Արմեն Անդրիկյանը՝ դիմելով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Նրա խոսքով, ստեղծվել է իրավիճակ, որ «մենք ձեզանից անկախություն և անաչառություն այս պահից սկսած չենք ակնկալում»։
«Դա վերաբերում է որպես դատարան ձեր նախկինում իրականացրած գործունեությանը, նաև այս դատաքննության ընթացքում պաշտպանական կողմի բազմաթիվ իրավունքների խախտումներին, որի պաշտպանությունը ձեր հիմնական գործառույթը պետք է լինի։
Դուք հանդիսանում եք այն դատարանը, որի շուրջ թե նախորդ, թե այս իշխանությունների օրոք պտտվում են հանրային հնչեղություն ունեցող և իշխանությունների հետաքրքրության ոլորտում գտնվող դատական գործեր։
Նախաքնությունը, բոլորիս համար պարզ է, նաև դատաքննության ավելի ուշ փուլերում կպարզվի, որ իրականացվել են բազմաթիվ ապօրինություններով, դուք, իմ կարծիքով, ապահովում եք այդ ապօրինությունների շղթայի անբաժան մասը, որպեսզի ապահովվի Ավետիք Չալաբյանի շարունակական անազատության մեջ գտնվելը»,- ասաց պաշտպանը։
Արմեն Անդրիկյանի խոսքով, առաջին իսկ պահից սկսած հավասարությունն ու մրցակցությունը խախտվել է, որովհետև պաշտպանական կողմի բոլոր հնարավոր իրավունքները խախտվել են, այս պամաններոմ ստեղծվել է իրավիճակ, որ մի կողմը՝ պաշտպանական կողմը, ձեզանից արդարադատություն չի ակնկալում։
«Խնդրում եմ միջնորդությունը բավարարեք, ներկայացրեք բացարկ, թող գործը մակագրվի օրենքով սահմանված կարգով այլ դատավորի և այս պայմաններում գոնե հույս ունենանք, որ հասարակական գործչի նկատմամբ իրականացվող այս ապօրինությունները պետք է մի օր վերացվեն»,- ասաց Ա. Չալաբյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը։
Աշխատանքային օրվա ավարտի հետ կապված դատավորը նիստը հայտարարեց ավարտված, նշանակեց օգոստոսի 2-ին ժամը 10։00-ին։
Սակայն պաշտպան Վարազդատ Հարությունյանը մեկ օր դադար խնդրեց։ Ավետիք Չալաբյանը ևս մեկ օր խնդրեց, քանի որ պետք է անցնի սրտանոթային հետազոտություն։
Ի վերջո Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակեց օգոստոսի 3-ին ժամը 10։00-ին։
«Վաղը գնացեք ձեր հետազոտությանը»,- ասաց դատավորն ու հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյանի գործով մեղադրական եզրակացությունում կան թերություններ, բացթողումներ, խեղաթյուրումներ. Պաշտպան
- Չալաբյան. Հետևողական պայքարենք մեր ազատության, մեր իրավունքների և մեր իդեալների համար
- Գործող իշխանությունները ձգտելու են կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին. Պաշտպանական թիմ
- Երախտապարտ կլինեմ, եթե մեկ շաբաթով հետաձգվի դատական նիստը, հնարավորություն ունենամ վերականգնել առողջությունս. Չալաբյան
- Ես հայտնվել եմ ազատության մեջ ոչ նրա համար, որ իշխանությունն ինձ բաց է թողել. Ավետիք Չալաբյան
- Ակնհայտ է, որ այս շտապողականության նպատակը Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորելն է. Մենուա Սողոմոնյան
- Պայքարը շարունակվում է․ Ավետիք Չալաբյան
- Ավետիք Չալաբյանի եղբայրն ազատվել է ԿԲ իր պաշտոնից
- Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է
- Այսօր ժամը 21։00-ին Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի ՔԿՀ-ից. Պաշտպաններ
- Ավետիք Չալաբյանը վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել դատարան
- «Իրավաբանների հայկական ասոցիացիան» մտահոգություն է հայտնել քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ
- Իմ պաշտպանությունը պետք է իրականացնեն իմ պաշտպանները, ոչ թե որևէ հանրային պաշտպան. Չալաբյան
- Չալաբյանի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը
- Ավետիք Չալաբյանը՝ դատարանում. Փաշինյանն իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում է հետապնդում
- Մեկնարկում է Ավետիք Չալաբյանի դատաքննությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ
- Չալաբյանի քննիչները գնացել են օրենքի կոպիտ, եթե կուզեք՝ հանցավոր խախտման ճանապարհով. Վարազդատ Հարությունյան
- Փաշինյանի անմիջական հրահանգով բիրտ բռնաճնշումներ կան Ավետիքի եղբոր` Արա Չալաբյանի նկատմամբ
- Չալաբյանի հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդումը Հայաստանում տեռորի ժամանակների, 1937 թվի նախանշանն է. Մենուա Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան