Չինաստանի դատարանը կնոջը պարտավորեցրել է 560 հազար դոլար վճարել սիրեկանի կնոջը
Ինչպես հայտնում են տեղական Oddity Central լրատվամիջոցները, Չինաստանի դատարանը կնոջը պարտավորեցրել է 560 հազար դոլար վճարել իր սիրելիի կնոջը: Ամուսնուց խաբված կինը, դատի է տվել նրա սիրուհուն՝ պնդելով, որ նա քանդել է իրենց ամուսնությունը և ստացել թանկարժեք նվերներ, որոնց իրավունքը չի ունեցել։ Կինը պատահաբար է իմացել ամուսնու սիրավեպի մասին, երբ նկատել է, որ նա պարբերաբար գումար է ուղարկում անծանոթ հաշվեհամարին։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Չինացին խոստովանել է, որ իր սիրուհուց 10-ամյա որդի ունի, և գնել է երկու բնակարան և մեքենա՝ այս ամենը նվիրելով իր նոր կրքին։ Կինը պնդում է, որ չի իմացել, որ իր սիրելին այլ ընտանիք ունի, և ստացած ողջ գումարը գնացել է ալիմենտի։
Այնուամենայնիվ, Չինաստանում կա օրենք, ըստ որի՝ ամուսիններից մեկը չի կարող ընդհանուր ունեցվածքը ծախսել առանց մյուս կողմի համաձայնության, ուստի դատարանը չինացու սիրուհուն պարտավորեցրել է վճարել ծախսված գումարի մի մասը։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը Հարավչինական ծովում զորավարժություններ է սկսում
- Էրմիտաժի կողմից արտասահմանյան ցուցահանդեսների մորատորիումը չի տարածվի Չինաստանի և բարեկամ երկրների վրա
- Չինացի զբոսավարները կարող են սկսել աշխատել Ռուսաստանում
- Չինացիները ՌԴ-ում կներկայացնեն «Սպարտակ» բալետը
- Չինացիները չեն գնում iPhone
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան