ՌԴ-ում չեն բացառել անհրաժեշտության դեպքում Սերբիային ռուսական զենք մատակարարելու հնարավորությունը
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը չի բացառում, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, զենք մատակարարեիՍերբիային, եթե Բելգրադը նման խնդրանք ներկայացնի։ Գրում է «Ինտերֆաքսը»:
«Անհրաժեշտության դեպքում օգնությունը կարող է լինել նաև որոշ զենքի մատակարարման ձևով, եթե սերբերը դիմեն մեզ»,-երկուշաբթի ասել է Ջաբարովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում (VGTRK):
«Ես հուսով եմ, որ երկիրը մեզ կաջակցի, եթե մեր ղեկավարությունը որոշի հնարավոր բոլոր օժանդակությունը տրամադրել Սերբիայի համար՝ նույնիսկ եթե անհրաժեշտ լինի, նաև որոշ զենքեր մատակարարելու հարցում: Բայց ես հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Կոսովոյում այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ
- Բորել. ԵՄ միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսությունը կթուլացնի լարվածությունը
- Սերբիան միջազգային հանրությանը կոչ է արել կանխել հակամարտության սրումը Կոսովոյում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան