Հասարակություն 20:20 01/08/2022 Հայաստան

Սպառողին վերաբերվել են ինչպես ընտանիքի անդամի. Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը՝ «Սպառողի ընտրություն» մրցանակակիր

Անվտանգություն, մատչելի գին, սպասարկման որակ։ Սրանք այն երեք հիմնական չափանիշներն են, որոնց ուշադրություն է դարձնում հայ սպառողը որևէ ապրանք գնելիս։ Այդ չափանիշներին համապատասխանող երեք տասնյակից ավելի հայկական ընկերություններ հավաքվել են մեկ հարկի տակ՝ ստանալու «Սպառողի ընտրություն» մրցանակը, որը տրվում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի կողմից սպառողների կարծիքի հիման վրա։

«Լավագույններից լավագույններն են այստեղ»,- մրցանակաբաշխության արարողությանն ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։

Լավագույններն որոշվել են սոցհարցումների, մասնագետների՝ արտադրամասեր այցելությունների, տեխնոլոգիական ռեժիմին ծանոթանալու, իսկ վերջում՝ ընտրության միջոցով։

Հայաստանի սպառողների ասոցիացիայի փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասաց, որ սպառողն ինքն է թելադրում, թե ինչ արտադրանք է ընտրում, որն է իրեն հասու, որն է իր քիմքին հաճելի, իսկ իրենք այս մրցանակներով շնորհակալություն են հայտնում արտադրողներին՝ այդպես ավելի ոգևորելով, որպեսզի լինեն ավելի վստահ, սպառողակենտրոն, ավելի գնահատեն սպառողին, քանզի սպառողն է որոշում՝ ով է իրական արժեք ունեցողը շուկայում, ով պետք է շարունակի մնալ այդ դիրքերում։

Լավագույնների շարքում է նաև Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը։ «Սպիտակի թռնչաբուծական կոմբինատ՝ որակի ավանդույթ» հենց այս կարգախոսն է ընտրել կոմբինատն ու երբևէ չի շեղվել։ Սպառողին վերաբերվել են ինչպես ընտանիքի անդամի, այսինքն արտադրանքի որակին մոտեցել են այնպես, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի մայր է մանրակրկիտ ու հոգատար մոտենում օրվա ուտեստը պատրաստելիս։

Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը հարուստ ավանդույթներ ունեցող ընկերություն է, որտեղ ներդրվել և գործարկվում են ոլորտի առաջատար եվրոպական ընկերությունների վերջին սերնդի թռչնաբուծական  տեխնոլոգիաները։ Կոմբինատն ունի սեփական համակցված կերերի գործարան, սպանդանոց և ինկուբատորային տնտեսություն, ներկայումս ընթացքի մեջ է նոր տոհմային տնտեսության կառուցման աշխատանքները։

Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը մշտապես կարևորում է  արտադրանքի որակի վերահսկողությունն ու շարունակական քայլեր ձեռնարկում որակի բարելավման ուղղությամբ։

«Սպառողի ընտրություն» մրցանակը ստացավ Սպիտակի թռչնաբուծական կոմբինատի տնօրեն Վահագն Գևորգյանը։

Նա ասաց, որ սա իրենց առաջին մրցանակը չէ, ուրախ են, որ սպառողներն իրենց ջանքերը, իրենց թիմի աշխատանքը գնահատել են։

«Սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար շատ կարևոր է սպառողի կարծիքը, գնահատականը»,- նշեց Վահագն Գևորգյանը։

Սպիտակի թռչնաբուծական կոմբինատի տնօրենն ասաց, որ զարգացման, արտադրության ընդլայնման, նոր արտադրատեսակներ ավելացնելու պլաններ ունեն. «Ներկայումս իրականացվում են մեծ ներդրումներ արտադրության ծավալները մեծացնելու ուղղությամբ, ինչպես նաև ամբողջական արտադրական ցիկլ ապահովելու համար։ Մասնավորապես, մենք նախորդ տարի գործարկեցինք ինկուբատորային տնտեսությունը, որը մեզ ապահովում է  տեղական որակյալ հավի ճտերով, ապագայում նախատեսում ենք նաև տոհմային տնտեսության գործարկումը, որը հնարավորություն կտա թոթափել արտերկրից կախվածությունը և ինկուբացիոն ձուն ստանալ տեղում՝ մեզ մոտ»։

Այս ոլորտի կազմակերպություններն ապահովում են տեղական շուկայի ընդամենը 30-35 տոկոսը։

«Տեղական արտադրողները շատ մեծ աշխատանք պետք է կարողանան իրականացնել, որպեսզի այդ տոկոսը մեծացնեն։ Նաև պետությունն իր դերն ունի այս գործում, որպեսզի օժանդակի, ընդառաջի տեղական արտադրողներին, ներմուծման կրճատման հաշվին տեղական արտադրանքն ավելանա։

Իհարկե, այս հարցում կան օբյեկտիվ դժվարություններ, նախ գնի հետ կապված, քանի որ ներմուծվող արտադրանքն էժան է։ Սակայն ուրախ եմ, որ սպառողն արդեն գնահատում է  որակյալ թարմ արտադրանքն ու նախապատվությունը տալիս է տեղական արտադրողին»,- ասա Վահագն Գևորգյանը։

Նա վստահ է, որ Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը նաև արտահանում կիրականացնի, ամեն ինչ անում են դրան հասնելու համար։ 

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, պետք է ամեն ինչ անել հայկական արտադրատեսակների մասնաբաժինը, ծավալը հայկական շուկայում ավելացնելու համար, բայց նաև պետք է կարողանալ կազմակերպել արտահանում։

«Հայկական ընկերությունները հագենում են եվրոպական սարքավորումներով, ինչը նվազեցնում է  մարդու դերն արտադրական պրոցեսում, ինչը, բնականաբար, ողջունելի է, սակայն բացասականն այն է, որ արտահանման հարցում կաղում են»,- ասաց Ա. Պողոսյանը։ 

Սյուզաննա Չիլինգարյանը նույնպես ընդգծեց՝ պետք է զարկ տալ հայկական արտադրանքին ու նաև այդ արտադրանքն արտահանել։

«Արտահանման համար բազմաթիվ խնդիրներ կան։ Տեղական շուկան փոքր է, մրցակցությունն էլ այդքան մեծ չէ։ Պետք է օգնել բիզնեսին, նաև պետական ծրագրերով, որպեսզի արտահանեն, շրջանառությունը մեծ լինի, շատ ներդրումներ լինեն, բիզնեսն  ավելի զարգանա, այդ առումով աշխատատեղերի հնարավորություն կունենանք, նաև հայկական արտադրանքը կպահենք։

Պետք է օգնել հայ արտադրողներին զարգացնել իրենց բիզնեսը ոչ միայն հայկական, նաև արտասահմանյան շուկաներում՝ բարձր պահելով հայկականի անունն ու պատիվը»,- ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Ս. Չիլինգարյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր Խաղաղության համաձայնագիրը ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են «Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի...
Աղբյուր` Panorama.am
22:30
Բա այդպես անկարող լինելով նախարար աշխատելն ո՞ւմ պիտի օգտակար լինի. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Եթե պիտի առանձին անհատների թեկուզ չափազանց անարդար ու հատկապես մանրախնդիր հարձակումների պատճառով ձեր...
Աղբյուր` Panorama.am
22:18
Երևանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. Էրդողան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: Daily Sabah-ը գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:32
Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել 4000 զոհի արյան, Հայրենիքի հանձնման մեղքի բաժինը. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «17 օրով փոխնախարարի քաղաքական պաշտոն զբաղեցնելուց հետո Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լիբանանը հայտնում է Իսրայելի ռմբակոծությունների սկսվելու հետևանքով 1500 զոհերի մասին
Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1540-ի, 5,4 հազար խաղաղ բնակիչ վիրավորվել է։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ
Նյու Յորքում ավարտվել է  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Գուտերեշը պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
20:26
Թուրքական ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել
Թուրքական Assan Group ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել։ Ընկերության...
Աղբյուր` Panorama.am
20:12
Լիբանանի տարբեր հատվածքներում շուրջ 115 գրոհ է եղել, զոհերի թիվը հասել է 60-ի
Հինգշաբթի առավոտվանից Լիբանանում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:59
Դադիվանքը՝ որպես Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական զենք
Monument Watch-ը հոդված է հրապարակել՝ գրելով․ «2024 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը կազմակերպել էր հավատարմագրված  դեսպանների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ․Միրզոյան
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:19
Իմ խաղաղ կյանքի վերջին նկարը․․․ ․ Արցախցի պատգամավոր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Իմ խաղաղ կյանքի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Քոչարյանի գրքով ու նրա դստեր հետ նկարված փոխնախարարը հրաժարական տվեց
 ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով նախարարի տեղակալի պաշտոնից Սիրվարդ Գևորգյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
18:50
Կիպրոսի պաշտպանության նախարարը այցելել է Եռաբլուրում
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը սեպտեմբերի 26-ին այցելել  է...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի եռակողմ հանդիպումը
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
18:11
Թուրքիայի ոչնչացվում են ջրային պաշարները
Թուրքիայի Սեյհան շրջանի (Ադանա նահանգ) գյուղատնտեսական պալատի նախագահ Յաշար Օզքանը Թուրքիայի ջրային պաշարների վերաբերյալ հայտարարություն է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Փարպիի բնակիչը բակում աճեցրել էր կանեփ, հայտնաբերվել է 9 փաթեթ
Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ջերմաստիճանը կնվազի
Երևանում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Մարզերում սեպտեմբերի 26-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է. Միրզոյան
«Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի,...
Աղբյուր` Panorama.am
17:41
Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ պարտավորեցված՝ Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով...
Աղբյուր` Panorama.am
17:39
Պետական պարտքով և տնտեսական կառուցվածքով անդառնալիության շեմին ենք կանգնած. Նաիրի Սարգսյան
Կառավարությունն սեպտեմբերի 26-ի նիստում հաստատեց պետական բյուջեի նախագիծը, որով սահմանեց, որ 2025 թվականի վերջին ՀՆԱ-պետական պարտք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հորդանանը 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը ներկայացրել է «Օսկար»-ի
Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը
Աղբյուր` Panorama.am
17:01
ՊԵԿ. Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին
Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Պետական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Վրաստանում 6 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է «խաչապուրիի ինդեքսը»
2024 թվականին Վրաստանում «Խաչապուրիի ինդեքսը» վեց տարվա ընթացքում առաջին անգամ անկում է գրանցել։ Այս տնտեսական ցուցանիշը, որը...
Աղբյուր` Panorama.am
16:43
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր. Պարզաբանում է բժիշկը
Թոքաբորբով  հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները։ Այն առավել հաճախ է հանդիպում և վտանգավոր է վաղ հասակում։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱԱԾ-ն 20 հոգու բերման է ենթարկել պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից
ԱԱԾ-ի աշխատակիցները մտել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։ «Առավոտի» տեղեկություններով,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Նախաքննության ընթացքում կառուցապատող ընկերությունը վերականգնել է 431.300.573 ՀՀ դրամի չափով պակաս վճարված հարկի գումարը
ՔԿ տնտեսական հանցա-գործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
16:21 26/09/2024

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}