«Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանը մեկնել է եռամսյա հավաքների
Վանաձորի ավագանու անդամ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանը եռամսյա հավաքներին մասնակցելու շրջանակներում գնում է ծառայելու ՀՀ Զինված ուժերի կազմում։
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր նորից գնում եմ ծառայելու ՀՀ Զինված ուժերի կազմում՝ եռամսյա հավաքներին մասնակցելու շրջանակներում:
Իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ընդդիմադիր ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող և հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին սահման ուղարկելու մասին, ինչպես նաև ներկայում վարժական հավաքներում ընդգրկված անձանց մեջ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների չափազանց մեծ քանակը վկայում են բանակ ուղարկելով ընդդիմադիր քաղաքացիներին «պատժելու» և այլակարծությունը ճնշելու իշխանավորների ցանկության մասին: Սա է այսօրվա իշխանության վերբերմունքը ՀՀ զինված ուժերին, հայոց բանակին և հայ զինվորին և հենց այստեղ է գլխավոր տարբերությունը մեր և իրենց միջև…
Սիրելի ընկերներ, ես և իմ բազմաթիվ ընկերները ՀՀ զինված ուժերում ծառայելը մեր պարտքն ենք համարել դեռ տարիներ առաջ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելիս, 2020թ.-ին «Հայրենիք» զորախմբի կազմում 44-оրյա պատերազմին մասնակցելու համար կամավորագրվելիս և մեր պարտքն ենք համարում հիմա՝ եռամսյա վարժական հավաքների մեկնելիս:
ՀՀ օրենսդրության և զինվորական կանոնագրքին համապատասխան ծառայությունս իրականացնելու արդյունքում վերադառնալու եմ քաղաքացիական կյանք ավելի ուժեղ և հաստատակամ, մեր երազած Հայաստանի համար ապրելու և աշխատելու անկոտրուն վճռականությամբ:
Բարի և խաղաղ ծառայություն սահմանին կանգնած բոլոր զինծառայողներին»,- գրել է Վահե Դոխոյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բարի ծառայություն է մաղթել կուսակցին։
«Բարի ծառայություն:
#Հայաստան
#Արցախ
#Հայրենիք»,- գրել է Ա.Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե եռամսյա հավաքներն օգտագործում են որպես պատժամիջոց, ապա բանակի վարկանիշն իջեցնող գործընթաց է. Աղասի Ենոքյան
- Եռամսյա հավաքներում մարդիկ ընդգրկվում են թիրախավորված. պահեստազորի գնդապետ Մխիթարյան
- Աբրահամյան. Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից
- Եղիազարյան. Այս եռամսյա հավաքը պետք է անվանել «ընդդիմադիրների հավաք»
- Կառավարությունն այսօր կհայտարարի օգոստոսի 1-ից հերթական եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին