Այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի. ՀՅԴ-ական Տարոն Ղազարյան
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը գրում է.
«Ես և իմ պայքարի ընկերներն այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի։ Քաղաքական պատվերով զորակոչված տղերքի ոգին, բնականաբար, աննկուն է։
Նրանցից շատերի համար սա երրորդ, չորրորդ բանակային ծառայությունն է հայրենիքին։ Մեկնում ենք բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմաններն ամուր պահելու վճռականությամբ։
Պահանջը մեկն է` չանհանգստանալ մեզ համար, հրամայականը անփոփոխ` օր առաջ հեռացնել նիկոլական ազգադավ խմբակին, իսկ բարեմաղթանքներն ուղղված են անազատության մեջ գտնվող մեր պայքարի ընկերներին և հայաստանյան թրքահպատակ կառավարության կողմից սեփական հայրենիքում անցանկալի անձ ճանաչված, բայց իրականության մեջ, և սերունդների ու պատմության համար ճշմարիտ հայերին»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանը մեկնել է եռամսյա հավաքների
- Եթե եռամսյա հավաքներն օգտագործում են որպես պատժամիջոց, ապա բանակի վարկանիշն իջեցնող գործընթաց է. Աղասի Ենոքյան
- Եռամսյա հավաքներում մարդիկ ընդգրկվում են թիրախավորված. պահեստազորի գնդապետ Մխիթարյան
- Աբրահամյան. Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից
- Եղիազարյան. Այս եռամսյա հավաքը պետք է անվանել «ընդդիմադիրների հավաք»
- Կառավարությունն այսօր կհայտարարի օգոստոսի 1-ից հերթական եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին