Կրտսեր տարիքի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
Կրտսեր տարիքի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, օլիմպավանում նախապատրաստվում է Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Օգոստոսի 10-ից կրտսեր տարիքի Հայաստանի հավաքականը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը։ Մեր ընտրանին նախորդ տարի բավականին լավ ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում։ Այս տարի ևս խնդիր է դրված, որպեսզի առնվազն կրկնվեն նախորդ տարվա արդյունքները։ Մեր հավաքականը տղաների պայքարում կմասնակցի 15 մարզիկով, իսկ աղջիկների պայքարում ՝ 4»,- ասվում է տեսանյութում։