Ոչ բարեկամ երկրների քաղաքացիներին կարգելվի երեխաներ որդեգրել Ռուսաստանից
Պետդումա է ներկայացվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է արգելել Ռուսաստանից որբերի որդեգրումը և խնամակալության տալն այն պետությունների քաղաքացիներին, որոնք գտնվում են ոչ բարեկամ երկրների ցանկում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ համապատասխան փաստաթուղթը տեղադրված է Դումայի նախագծերի էլեկտրոնային բազայում։
«Օրենքով առաջարկվում է արգելել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հաստատված ՌԴ դեմ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկում ընդգրկված սուբյեկտների քաղաքացիներին որդեգրել և խնամակալության տակ դնել ռուս որբերին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան պատժամիջոցների ֆոնին կտրուկ ավելացրել է արտահանումը Ռուսաստան
- ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
- Կարեն Վրթանեսյան. Իշխանությունն ասում է, եթե մտահոգվեք Արցախով, կպատժենք ձեզ
- Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան