Ալթայի երկրամասում շտապօգնության վարորդը որսորդական հրացանով սպանել է նախկին կնոջ հորը և զոքանչին
Ալթայի երկրամասում տեղի 34-ամյա բնակիչը սպանել է իր նախկին 69-ամյա աներոջը և 76-ամյա սկեսրոջը և ինքնասպան եղել։ OPER հեռուստաալիքի տրածած լուրը ներկայացնում «Գազետա ռու»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 30-ի գիշերը Ռոմանովո գյուղում։ Շտապօգնության վարորդ իր վրա գրանցված 12 տրամաչափի որսորդական հրացանից կրակել է նախկին կնոջ ծնողների վրա: Ստացած վերքերից տղամարդը տեղում մահացել է։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Միջադեպից հետո ռուսաստանցին վերադարձել է տուն և անասնագոմում ինքնասպան եղել։
Այս պահին իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել։ Քննիչները պարզում են հանցագործության հանգամանքներն ու դրդապատճառները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան