«Դուք ո՞նց եք կյանքից խոսում, երբ էդ աստիճանի թքած ունեք մարդկային կյանքի վրա»
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել «խաղաղության գնի» մասին։ Նա մասնավորապես նշել է. «Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե՝ դրանց կրկնումը։ Իրավունք չունենք կրկնել նույն սխալները՝ մերժելով օբյեկտիվ իրականությունը կամ մեկնաբանելով այն մեր քմահաճույքով։ Իրավունք չունենք»։
Այս գրառումից հետո ՔՊ-ականին շատ օգատատերեր նախ հիշեցրել են, որ հենց իրենք «խաղաղություն քարոզելով 5000 զոհ բերեցին», իսկ առհասարակ՝ «ՔՊ-ի խաղաղությունն էլ սա է, տանք պրծնենք, վեեերջ … հարատև խաղաղություն է թևածելու…»։
«Խաղաղության գինը գիտի միայն սահմանում կանգնած զինվորը և այն ընտանիքները, որոնք իրենց անգիններին կորցրին, դուք և ձեր թիմը խաղաղության գնից ոչինչ չեք հասկանում»,- գրել է օգտատերերից մեկը։
Շատերն էլ գրել, որ խաղաղության հասնում են ուժեղ լինելով, ոչ թե մուրալով, իսկ «դուք ողորմելի ձևով մուրում եք ամեն ինչ», համոզված են, որ այս թիմը խաղաղություն չի կարող բերել։