Բելգիան սառեցրել է ռուսական 50,5 միլիարդ եվրոյի ակտիվները
Բելգիայում 50,5 միլիարդ եվրոյի ռուսական միջոցները սառեցվել են վեց ամսով: «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին հայտնել է է Nieuwsblad թերթը՝ վկայակոչելով թագավորության ֆինանսների նախարարությանը։
Նշվում է, որ սառեցված միջոցները պատկանում են անհատներին, ընկերություններին և այլ կառույցներին, որոնք ընկել են Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո սահմանված ԵՄ պատժամիջոցների տակ։
Նախօրեին հաղորդվել էր, որ Ֆրանսիան սառեցրել է ռուսական 1,2 մլրդ եվրոյի ակտիվները՝ չհաշված Կենտրոնական բանկինը։
Հուլիսի 12-ին Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը Պրահայում ԵՄ արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ ԵՄ-ում սառեցվել է ռուս գործարարներին պատկանող 13,8 միլիարդ եվրոյի ակտիվները:
Հարակից հրապարակումներ`
- Շվեյցարիան արգելափակել է 6,8 մլրդ դոլարի ռուսական ակտիվները
- Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է Ռուսաստանին առնչվող մոտ 200 մլն դոլարի ակտիվների կալանքի մասին
- ԱՄՆ-ում արգելափակվել է ռուսական 30 միլիարդ դոլարի ակտիվները
- Գագիկ Բեգլարյանից և փոխկապակցված անձանցից 16.8մլրդ դրամի ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումն ընդունել է վարույթ
- Իռլանդիան սառեցրել է ՌԴ հետ կապված 1,72 միլիարդ եվրոյի ակտիվները