ԵՄ-ն հնարավոր է համարում, որ ձմռանը գազի պակասն իրեն զգացնել տա
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը չգիտի՝ արդյոք գազի առկա պաշարները կբավականացնեն ձմռանը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Իրական անորոշություն կա, թե արդյոք ԵՄ-ում գազը բավարար կլինի և արդյոք այն հասանելի կլինի»,-ասաց նա:
Բորելն ընդգծել է, որ ձմեռը «խոստանում է բացառիկ լինել», քանի որ նավթի գները իջել են Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբում գրանցված մակարդակներին, իսկ գազի գները ավելի քան չորս անգամ ավելի բարձր են, քան փետրվարին և գրեթե տասն անգամ ավելի բարձր, քան անցյալ տարի:
Բորելի խոսքով՝ Եվրոպան «իսկական փոթորիկի» մեջ է և պետք է պատրաստ լինի Ռուսաստանի Դաշնությունից «գազի հնարավոր դադարեցմանը»՝ «հիմնականում խնայողությունների, դիվերսիֆիկացիայի և համերաշխության միջոցով»։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում առաջարկել են գազ ստանալ աղբից՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար
- «Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա
- Եվրոպայում գազի գինը կտրուկ թանկացել է
- Գազի գինը Եվրոպայում բարձրացել է 1850 դոլարից՝ «Հյուսիսային հոսք»-ի մեկ այլ տուրբինի կանգնելուց հետո
- Հունաստանը կպահանջի իրեն հանել գազի սպառումը 15%-ով նվազեցնելու ԵՀ ծրագրից
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում