«Երկնքի Ժպիտները». Գիրք՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված տղաներին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Երկնքի Ժպիտները» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը՝ հերոս Դավիթ Մեհրաբյանի ընկերուհի և քույր Անի Կարապետյանն է: Գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմում նահատակված տղաներին: Գրքում ներառված է 70 հերոսների կենսագրությունը և մարտական ուղին:
Կամերային երաժշտության ազգային կենտորնից հայտնում են, որ գրքի շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է երաժշտություն, ասմունք և երգեր: Միջոցառմանը ելույթ է ունեցել Աղասի Կարապետյանը, Արեգա Պեպանյանը, Ռուստամ Գևորգյանը, Մոնիկա Ավագյանը, Հասմիկ Վերդյանը: Շնորհանդեսին ներկա էին ինչպես հերոսների ծնողները, այնպես էլ պատերազմից վերադարձած տղաները ու այլ հյուրեր։