Կոսմետոլոգը բացատրել է, թե ինչու է առաջանում երկրորդ կզակը
Կրկնակի կզակ կարող է հայտնվել ոչ միայն գիրության պատճառով։ Այդ մասին «Երեկոյան Մոսկվային» հայտնել է կոսմետոլոգ Նադեժդա Եգորովան։
Մասնագետի խոսքով՝ երբ հայտնվում է երկրորդ կզակը, պետք է ուշադրություն դարձնել կեցվածքին։
«Այն մարդիկ, ովքեր հաճախ կռանում են և շարժվում են գլուխները կախ, ողնաշարի համար անհարմար և անբնական կեցվածքներ են ընդունում, այս ամենը խաթարում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը պարանոցում։ Արդյունքում՝ կզակի հատվածում ճարպային նստվածքներ են առաջանում»,-պարզաբանել է մասնագետը։
Ինչպես հավելել է կոսմետոլոգը, կրկնակի կզակը հաճախ է առաջանում վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներով։ Օրգանների հորմոնների անբավարարության պատճառով ավշային հանգույցները սկսում են աճել, ինչը հրահրում է պարանոցի հյուսվածքների ավելացում:
Եգորովայի խոսքով՝ կրկնակի կզակի առաջացման մեկ այլ պատճառ էլ տարիքի մեծացմանը ուղեկցող փոփոխություններն են։
Ինչպես պարզաբանել է մասնագետը, նման խնդրից խուսափելու համար պետք է կատարել ողնաշարի ուղղման վարժություններ, ինչպես նաև ճիշտ սննդակարգ կազմել։ Եթե նման մեթոդները չեն օգնում, կարող եք օգտագործել պլաստիկ վիրաբուժություն կամ ապարատային պրոցեդուրաներ:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը բացատրել է՝ ինչպես կարելի է քնել օդորակիչը միացրած և չհիվանդանալ
- Բժիշկը խոսել է ամռանը գիրանալու հիմնական պատճառների մասին
- Բժիշկը հայտնել է մրգի մասին, որը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից
- Կոսմետիկայում կենդանական թափոններ են գտել
- Կոսմետոլոգ. Հայուհիները չեն կարող իրենց զերծ պահել կոսմետիկայից և նախընտրում են միայն որակյալը (խորհուրդներ)