Պեսկովը Պուտինի և Էրդողանի հանդիպումը համարում է «ժամացույցները ստուգելու լավ հնարավորություն»
Կրեմլն ակնկալում է, որ օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը լավ հնարավորություն կլինի «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ «Ժամացույցները ստուգելու համար»։ «Ինտերֆաքս»-ը հատնում է, որ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցությունները նվիրված կլինեն երկկողմ համագործակցության հարցերին, այն է՝ տնտեսությունը, տարածաշրջանային խնդիրների քննարկումը՝ Սիրիան, Ուկրաինան: Լավ հնարավորություն է գնահատելու ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմի արդյունավետությունը»,-ասել է նա:
Պեսկովի խոսքով, երկու ղեկավարները կքննարկեն նաև միջազգային քաղաքականության հարցեր։
«Օրակարգը, տեսնում եք, շատ-շատ լարված է»,-ասել է Պեսկովը և հավելել.«Աշխատակարգը, իհարկե, հագեցած է, կան բազմաթիվ քննարկումներ, բացի բանակցություններից նաև՝ մեծ թվով սեմինարներ, որոնք չեն ընկնում հանրության աչքին, բայց, այնուամենայնիվ, տեղի են ունենում նախագահների միջև այս օրերին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան