Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն ընդհանուր ցուցանիշով նվազել է 60 միլիարդ դոլարով. Bloomberg
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը 2022 թվականի սկզբից նվազել է 60 միլիարդ դոլարով: Bloomberg Billionaires Index-ի (BBI) տարածած վիճակագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Ռուսաստանի երկրորդ ամենահարուստ մարդու՝ բնական գազ արտադրող Novatek ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի կարողությունը նվազել է 5,73 մլրդ դոլարով, այժմ նա ունի 26,7 մլրդ դոլար։
Ռուսաստանի երրորդ ամենահարուստ ձեռնարկատեր, մետալուրգիական NLMK ընկերության հիմնական շահառու Վլադիմիր Լիսինի կապիտալը նվազել է 5,5 մլրդ դոլարով՝ հասնելով 22,5 մլրդ դոլարի։
Ամենաշատը կորցրել է Severstal պողպատի և հանքարդյունաբերական ընկերության համասեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը՝ 8,2 մլրդ դոլար, այժմ նրա կապիտալը կազմում է 20,6 մլրդ դոլար։
Ամենահարուստ ռուսը՝ «Նորիլսկի նիկել» հանքարդյունաբերական և մետալուրգիական ընկերության սեփականատերերից Վլադիմիր Պոտանինը, իր կարողությունն ավելացրել է 691 միլիոն դոլարով և այժմ իր տրամադրության տակ ունի 31,6 միլիարդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա