Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ալբերտ Բախշիյանը. Արցախի ՊՆ
Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Հարակից հրապարակումներ`
- Չտրվեք ՀՀ իշխանությունների քաղաքական աճպարարություններին. Աբրահամյանը՝ ՊԲ հրամանատարին
- Ժամը 22։00-ի դրությամբ իրավիճակը շարունակում է գտնվել ՊԲ լիարժեք վերահսկողության տակ. Արցախի տեղեկատվական շտաբ
- Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊՆ
- Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա․ Դավիթ Բաբայան
- Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին