Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկների ծաղիկի բռնկման պատճառով
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը երկուշաբթի արտակարգ դրություն է հայտարարել կապիկների ծաղիկի բռնկման պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
«Նահանգապետ Գևին Նյուսոմը, կապիկների ծաղիկի բռնկման դեմ պայքարի շրջանակներում, այսօր արտակարգ դրություն է հայտարարել՝ նահանգում պատվաստումների ջանքերը խթանելու նպատակով»,-ասվում է նահանգի գործադիրի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Կալիֆոռնիայի բնակչության պատվաստման հնարավորությունները հիմնված կլինեն կորոնավիրուսային համաճարակի ժամանակ մշակված ենթակառուցվածքի վրա։ Նահանգը դաշնային կառավարությունից ստացել է ծաղիկի դեմ պատվաստանյութի ավելի քան 61,000 դեղաչափ: Բնակչությունը ստացել է ավելի քան 25 հազար պատվաստում։
Հուլիսի վերջից իշխանությունները շաբաթական անցկացնում են մոտ 1000 թեստ։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) տվյալներով՝ նահանգում գրանցվել է կապիկների ծաղիկով վարակման 827 դեպք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հուլիսի 23-ին կապիկների ծաղիկի բռնկումը հայտարարեց հանրային առողջության արտակարգ իրավիճակ։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում գրանցվել է կապիկի ծաղկից մահվան երկրորդ դեպքը
- Իսպանիայում կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքն է գրանցվել
- Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով
- Սան Ֆրանցիսկոն արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղիկի պատճառով
- ԱՄՆ-ում երկու երեխայի մոտ կապիկի ջրծաղիկ է ախտորոշվել
- Կապկի ծաղկի զանգվածային պատվաստումներ ԱՄՆ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան