Արցախում հանրային կյանքը լարվածության մթնոլորտում է անցնում գրեթե ամեն օր. Դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«01.08.2022թ.-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն:
Թեև բազմիցս խոսվել է այդպիսի իրավիճակներում բացառապես պաշտոնական աղբյուրներին հետևելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ, նմանօրինակ դեպքերում մշտապես ականատես ենք լինում ինքնագործունեության և անհարկի խուճապ ծնող երևույթների:
Արցախում հանրային կյանքը լարվածության մթնոլորտում է անցնում գրեթե ամեն օր, պետական մարմիններն այդ պայմաններում փորձում են կազմակերպել առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, քաղաքաշինական աշխատանքներ, մինչդեռ լարվածության ավելորդ բաժինը ոչ միայն կաթվածահար է անում նշված գործընթացը, այլև հիշյալ համակարգերի առջև արհեստականորեն ծնում է հավելյալ ծանրաբեռնվածություն, որպիսի հետևանք արձանագրվել է նաև վերջին օրերին:
Ուստի Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունն ու հանրային կյանքի բնականոն ընթացքն ավելորդ ցնցումներից զերծ պահելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի ՊՆ
- Շփման գծում կայուն-լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊՆ
- Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ալբերտ Բախշիյանը. Արցախի ՊՆ
- Ժամը 22։00-ի դրությամբ իրավիճակը շարունակում է գտնվել ՊԲ լիարժեք վերահսկողության տակ. Արցախի տեղեկատվական շտաբ
- Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան