Ռուսաստանը ակտիվ ներդրում ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում. Զախարովա
«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը Ռուսաստանի միջնորդական ջանքերի կարևոր ուղղությունն է»,-այսօր ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանն ակտիվ ներդրում ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում։ Այս երկրների միջև հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում կողմերի հետ՝ ընդհանուր լեզու գտնելու, խաղաղ համաձայնագրի փոխընդունելի հիմնարար սկզբունքների և պարամետրերի հասնելու համար։ Նման շփումները տեղի են ունեցել հուլիսի 22-ին Բաքվում և հուլիսի 28-ին՝ Երեւանում։
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը նաև Ռուսաստանի միջնորդական ջանքերի կարևոր ոլորտն է՝ բարելավելու մեր անդրկովկասյան հարևանների միջև երկխոսությունը։
Մոսկվայի խորհրդատվական դերն այս գործընթացում արձանագրված է 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ։ Մայիսի վերջին ստեղծվեց համապատասխան երկկողմ հանձնաժողով, և երկու երկրների սահմանին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին ճանաչողական հանդիպումը։
Մենք միշտ պատրաստ ենք Ռուսաստանի տարածքում ընդունելու մեր հայ և ադրբեջանցի ընկերներին։ Համոզված ենք, որ հետխորհրդային տարածքում սահմանագծման և սահմանազատման հարցում Ռուսաստանի բացառիկ, մասնագիտական կարողություններն ու կոմպետենտ լինելը կարող են էապես ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ընդհանուր առմամբ տարածաշրջանում»,-ասել է Զախարովան։
Հարցին, թե Մոսկվան պատրաստվում է սահմանային հանձնաժողովի երկրորդ նիստին, Զախարովան պատասխանել է. «Մենք ելնում ենք նրանից, որ այս կամ այն միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետների որոշողները Երևանն ու Բաքուն են»։
Հ.Գ.-Այսօր փաշինյանական պատգամավոր, առողջապահության նախկին նախարարը (նա, ում հակակորոնավիրուսային տգետ քաղաքականությունը պատճառ դարձավ հազարավոր մահերի ու միլիոնների «փոշիացման»), նույնպես խոսում էր «խաղաղությունից», ասելով, որ չարժե կյանքը տալ, ինչ է թե ունենալ ազգ ու պետականություն։ Արսեն Թորոսյանին բոլորը ցանկացան իր տանը ունենալ իր առաջարկած «խաղաղությունը»
Ադրբեջանցու աճող պահանջների, կրակոցների, ագրեսիայի պայմաններում ապրող հայերի համար, որ խաղաղ ապրելով տեսել են Սումգայիթի, Մարաղայի, Բաքվի ջարդեր... անհասկանալի են այս՝ «խաղաղության» մասին խոսակցությունները։
Հարակից հրապարակումներ`
- Բայրամովը խաղաղության համաձայնագրի բանակցություններում առաջընթաց չի տեսնում
- Արմեն Գրիգորյանը չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք միայն զիջելով են խաղաղության օարակարգն առաջ տանելու
- Լավրով. Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը օգնել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը