
Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի ՊՆ
Oգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյան վիճակը բավարար է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: