«Ճամփորդական ճակատամարտ»՝ Հայաստանում Նաստյա Իվլեևայի և Ռոման Կագրամանովի միջև
Ռուսական «Пятница!» հեռուստաալիքով կայացել է նոր ճամփորդական շոուի՝ «Тревел Баттл» (Ճամփորդական ճակատամարտ) պրեմիերան։ «Орел и Решка» նախագծի հաղորդավար Նաստյա Իվլեևան այլ աստղային ճանապարհորդների հրավիրում է շրջագայության զարմանալի վայրերով՝ պարզելու, թե ում երթուղին կլինի ամենաթեժը:
Առաջին թողարկմանը Նաստյան հանդիսատեսին զարմացնում է հումորային տեսանյութերով հայտնի Ռոման Կագրամանովի հետ։ Նրանք ժամանել են Երևան։ Նրանք մրցում են իրար մեջ՝ ում երթուղին ավելի հետաքրքիր կլինի հեռուստադիտողի համար։
Նաստյան ներկա է լինում Երևանի գինու օրերի փառատոնին, ցուցադրում է քաղաքային հետաքրքիր բարեր, թռչում օդապարիկով և այցելում գինեգործարան։
Իսկ Ռոման պարի յուրահատուկ տեսակ է սովորում, վայելում է Արարատ լեռան տեսարանը, գնում է Քարի լիճ՝ «Քարերի սիմֆոնիա» ու դուդուկ է պատրաստում։
Նախագիծն ունի երկու այլընտրանքային ավարտ. նրանցից որը եթեր դուրս կգա, հեռուստադիտողները կընտրեն «Ուրբաթ»-ի եթերում քվեարկությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան