Կորոնավիրուսն այսօր դրսևորվում է իբրև սուր շնչառական վարակ, զգոնությունը չպետք է կորցնել. Բժիշկ
Վերջին մեկ ամսվա ընթացքում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է նկատվում: Ավելին՝ որոշ երկրներ արդեն անցել են կամ պատրաստվում են անցնել սահմանափակումների: Հայաստանում Առողջապահության նախարարությունը համավարակի նոր թվերի մասին շաբաթական կտրվածքով տվյալներ է ներկայացնում: Այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ հուլիսի 25-31-ը մեր երկրում արձանագրվել է 1434 նոր և 2 մահվան դեպք, բուժվողների թիվը 1666 է, իսկ հուլիսի 18-24-ը հրապարակած տվյալների համաձայն՝ բուժվողների թիվը 1144 էր, 965 նոր և 7 մահվան դեպք:
Panorama.am-ը համավարակի այսօրվա պատկերի մասին խոսել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ Լուսինե Հարությունյանի հետ։
- Այս ամռան ամիսներին շրջանառվում է օմիկրոն BA.4 և BA.5 տեսակները: Կորոնավիրուսը այսօր դրսևորվում է իբրև սուր-շնչառական վարակ՝ բնորոշ ախտանիշներով՝ քթահոսություն, կոկորդի ցավ, չոր հազ, ջերմության բարձրացում, հոդամկանային ցավեր, որը հաճախ վերագրում են մրսածությանը և չեն հետազոտվում: Սակայն այն անձինք, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ, 60 տ բարձր են, հղիները, պետք է ուշադիր լինեն, որովհետև կարող են դիտվել բարդություններ։
Հիվանդացության տարածմանը նպաստում է նաև զբոսաշրջային սեզոնի ակտիվացումը: Օրինակ՝ շատ է դիմելիությունը ԱՄՆ-ից ժամանած հյուրերի կողմից: Կան տարբեր կանխատեսումներ, որ առաջիկայում սպասվում է կովիդի թվերի մեծ աճ, որը կարող է պայմանավորված լինել արձակուրդային սեզոնի ավարտով, ուսումնական պրոցեսի վերականգնմամբ, փակ տարածքներում մարդկանց կուտակմամբ:
Թե ինչպիսի ալիք կլինի այս անգամ՝ կանխատեսում անելը այս պարագայում դժվար է, քանի որ քովիդի նկատմամբ նույնիսկ բարձր թվերով հակամարմիններ ունեցող անձինք վարակվել են կորոնավիրուսով, ըստ այդմ՝ չենք կարող պնդել, թե ինչ ալիք կլինի:
Միանշանակ է, որ այսօր տարածված օմիկրոն շտամի դեպքում ստորին շնչուղիների ախտահարում, այսինքն՝ թոքաբորբ, շնչառական անբավարարություն, ավելի քիչ դեպքերում է զարգանում, ի տարբերություն դելտայի, - ներկայացրեց Լուսինե Հարությունյանը։
Հաշվի առնելով հիվանդության թվերի սպասվող աճը՝ բժիշկը կոչ արեց պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները, պատվաստվել, ընդունել բուստեռ դեղաչափը, ինչպես նաև չկորցնել զգոնությունը, ախտանիշների առկայության դեպքում մեկուսանալ, գանգատների շարունակական լինելու դեպքում՝ կատարել թոքերի հետազոտություն և... սովորել «ապրել» այս վարակի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 25-31. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1434 նոր դեպք, 2 մարդ մահացել է
- Հուլիսի 18-24-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, 7 մարդ մահացել է
- ԱՀԿ-ն հայտարարում է Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիքի մասին
- Մեկ շաբաթում Վրաստանում կորոնավիրուսի 7 812 նոր դեպք է գրանցվել
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 629 դեպք
- Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք՝ նախորդ 7 օրվա համեմատ աճելով 107%-ով
- Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են ավելանալ
- Հայաստանում նախանշվում է կորոնավիրուսի տարածման տեմպի որոշակի արագացում. Ռոմելլա Աբովյան
- Կորոնավիրուսային դեպքերը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին