Իրավիճակն, ընդհանուր առմամբ, բարդ է Արցախում. Դավիթ Բաբայան
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հայտնում է, որ այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
«Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել։ Պետք է հասկանալ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ բարդ է Արցախում, աշխարհում, որի պարագայում պետք է շատ պրոֆեսիոնալ ու հայրենասեր մոտեցում ցուցաբերել։ Լինենք շատ զուսպ և դեմագոգներից հնարավորինս հեռու»,- գրել է Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Թշնամուսադրանքի հետևանքով վիրավորվել է պաշտպանության բանակի մեկ զինառայող։ Արցախի ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ նրա վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի ՊՆ
- Շփման գծում կայուն-լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊՆ
- Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է. Աբրահամյան
- Թշնամու սադրանքի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ալբերտ Բախշիյանը. Արցախի ՊՆ
- Չտրվեք ՀՀ իշխանությունների քաղաքական աճպարարություններին. Աբրահամյանը՝ ՊԲ հրամանատարին
- Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է. Արցախի ՊՆ
- Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա․ Դավիթ Բաբայան
- Արցախում ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան