Կոտրել են ՌԴ ԱԽ փոխնախագահ Դնիտրի Մեդվեդևի VKontakte-ի էջը
Վերջին գրառումը, որը հրապարակել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը VKontakte-ի իր էջում, նվիրված էր ռազմածովային ուժերին: Դրանից հետո տեղադրվեցին այլ գրառումներ նրանց կողմից, ովքեր կոտրել էին նրա պրոֆիլը։ Այս մասին հայտնում է «ՌԱԻ նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքական գործչի օգնական Օլեգ Օսիպովին։
Նրա խոսքով՝ սոցցանցի ադմինիստրացիան զբաղվելու է հաքերային հարձակման մեջ ներգրավվածներով։
«ՎԿ-ի վերջին գրառումը, որը հրապարակել է Դմիտրի Անատոլևիչը, նվիրված էր նավատորմի օրվա կապակցությամբ ռազմածովային ուժերի նավաստիների շնորհավորանքներին»,-բացատրեց Օսիպովը:
Նախատեսվում է, որ Մեդվեդևի էջը կոտրածների հետ գործ կունենան բոլորը, ովքեր ի պաշտոնե պետք է դրանով զբաղվեն.
Այս պահին այդ հակերային հարձակման մասին մանրամասներն ու հանգամանքները չեն հաղորդվում։
Մեդվեդևի VKontakte պաշտոնական էջին բաժանորդագրվել է ավելի քան երկու միլիոն մարդ։ Հաշիվը գործում է 2011 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդևը կասկած է հայտնել, թե օգոստոսին Ուկրաինայի հետ բանակցությունները կշարունակվեն
- Մեդվեդևը սպառնացել է Կիևին
- Մեդվեդևը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ անմիջական հակամարտության և միջուկային պատերազմի վտանգների մասին
- Մեդվեդև. Եվրոպան մեկ շաբաթ չի դիմանա առանց ռուսական գազի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին