Կալիֆորնիան պայքարում է այս տարվա ամենախոշոր հրդեհի դեմ
Կալիֆորնիան պայքարում է տարվա ամենախոշոր անտառային հրդեհների դեմ։ Խոսքը՝ ավելի քան 51,000 ակր այրված տարածքի և տարհանման տեմպերի աճի մասին է։ Ինչպես գրում է Gismeteo.ru-ն, եղանակային պայմանների անընդհատ փոփոխումը կարող է վատթարացնել իրավիճակը։
Հրդեհը ոչնչացրել է Կալիֆորնիայի 96 մայրուղու երկայնքով գտնվող ծառերը: Տարածքը լցված է խիտ ծխով, փակվել են տների տեսադաշտը:
Օրերս կայծակից բռնկված երկրորդ հրդեհը վտանգ է ներկայացրել Սեյադ քաղաքի համար: Մոտ չորս հարյուր շենք վտանգի տակ էր։
Երրորդ հրդեհի հետևանքով հարյուրավոր տների համար տրվեն տարհանման հրամաններ։ Հրշեջ-փրկարարները հրդեհի վայրում են գտնվում շաբաթ ուշ երեկոյան, սակայն կիրակի օրը կրկին բռնկվել է և դուրս եկել մեկուսացման գծից:
Կալիֆորնիայում հայտարարվել է արտակարգ դրություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա