Տնտեսություն 14:37 02/08/2022 Հայաստան

Մեկ հակ խոտը 1000 դրամ է՝ թանկ դիզվառելիքի պատճառով այն կապելը և տուն հասցնելը՝ 400 դրամ. Շիրակցի ֆերմեր

«Նախորդ տարի խոտի մեկ հակը կապում էին 120 դրամով, այս տարի՝160»,-ասում է Շիրակի մարզի գյուղերից մեկում բնակղող Աշոտը և թանկացումը բացատրում դիզվառելիքի գների բարձրացումով, որը նախորդ տարի գյուղացին գնում էր 400 դրամով , իսկ այս տարի՝ 600-630 դրամով:

Գյուղացու խոսքով՝ դիզվառելիքի գնի բարձրացումը զգացվում է գյուղատնտեսական բոլոր ապրանքների գների վրա: Բնականաբար, թանկացել է նաև խոտը հանդից գյուղացիների տները հասցնելու համար իրականացվող տրանսպորտային ծախսերը: Այս ամենն իր հետ բերել է նաև մյուս աշխատանքների, մասնավորապես՝ խոտը բարձելու և գյուղացու տանը դատարկելու աշխատանքների գները:

Աշոտն ասում է, որ մեկ հակ խոտը կապելու և մինչև գյուղացու տուն հասցնելու համար ծախսվում է 400 դրամ, իսկ նախորդ տարի այդ արժեքի գրեթե կեսն էր:

2021 թվականի եղանակային պայմաններն անբարենպաստ էին խոտի աճի համար, դրա համար էլ գյուղացին այն գնում էր 1900-2200 դրամով: Աշոտի խոսքով՝ այս տարի անհամեմատ ավելի բարենպաստ եղանակային պայմաններ էին, վեգետացման շրջանում անձրևներ եկան և սպասվածից լավ խոտ է ստացվել, նույն արդյունքն է նաև ցորենի և գարու ցանքերում:

Զրուցին միացած մյուս գյուղացին՝ Սերգեյը հավելեց, որ եթե այս տարի էլ նախորդ տարվա նման խոտ չլիներ գյուղացիների մեծ մասն իրենց անասունները կմորթեին, սա էլ այն դեպքում, որ նախորդ տարի ստիպված էին եղել էականորեն կճատել խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը: Նա ասում է, որ շատ դեպքերում գյուղացին նույնիսկ անասնակերի գնման համար հողից բավարար եկամուտ չի ստանում: Սերգեյի խոսքով՝ իրեն ՌԴ-ում բնակվող և աշխատող որդին է գումարն ուղարկում որ անասնակեր գնի և անասուններ պահի:

«Շիրակի մարզում գյուղում ապրես և անասուն չպահես՝ նշանակում է ոչինչ չանես: Մեր մոտ Արարատյան դաշտավայրի նման այգեգործություն  չկա, հացահատիկային կուլտուրաների մշակումն ու անասնապահությունն է: Այս տարի Աստված բարեհաճ գտնվեց խոտը լավ աճեց, երկու տարի անընդմեջ երաշտի դեպքում խոշոր եղջերավոր անասունների կեսից ավելին կկրճատվեր»,-ասում է Սեյրանը:

Նրա խոսքով՝ այս տարի էլ աննախադեպ բարձրացել է խոտը հնձելու, հակ կապելու և տուն հասցնելու ծախսերը:

«Դե պատկերացրեք, խոտի մեկ հակն արժի 1000 դրամ, բայց նրա՝ տուն հասցնելու ծախսերը 400 դրամ են՝ խոտի գնի 40%-ը, սա անտրամաբանական է: Իսկ եթե այս տարի էլ նախորդ տարվա նման երաշտ լիներ մեկ հակի արժեքը կտատանվեր 2000-2500 դրամ և անհնար կլիներ անասնապահությամբ զբաղվելը»,-նկատեց գյուղացին:

Գյուղացիները նախորդ տարվա երաշտով պայմանավորեցին նաև մսի գնի աճը, քանի որ գյուղացիների մեծ մասն իրենց անասունները մորթել էին, գլխաքանակը նվազել էր, իսկ այս տարի քանի որ խոտ կա, գյուղացիների այն հատվածը, որը կրճատել էր իր անասունների գլխաքանակը չի վաճառում դրանք , որովհետև այս ձմեռ ավելի հեշտ կլինի պահելը:

Panorama.am-ի զրուցակիցները կարևորեցին դիզվառելիքի  սուբսիդավորումը, ինչպես արվում էր նախորդ իշխանությունների ժամանակ, քանի որ վառելիքը մեծ մասնաբաժին ունի գյուղացիական ապրանքների ինքնարժեքի մեջ:

Գործադիրն արդեն 3 տարի է ինչ հրժարվում է սուբսիդավորել դիզվառելիքը՝ հիմնավորելով, որ այդ ծրագիրը նախկինում կոռուպցիոն ռիսկեր է պարունակել: Նույն հիմնավորմամբ դադարեցվել էր նաև պարարտանյութի սուբսիդավորումը, բայց այս տար կառավարությունը որոշեց սուբսիդավորել այն՝ հարցեր առաջացնելով, թե այդ դեպքում ո՞ւր կորան կոռուպցիոն ռիսկերը: Չնայած դիզվառեկիքը թանկացել է մոտ 2/3-ով, բայց այդպես էլ գործադիրը չգնաց սուբսիդավորման, ինչն անխուսափելիորեն բերելու է գների թանկացման: Սուբսիդավորման փոխարեն ՀՀ կառավարությունը զարկ է տվել գյուղացու վարկերի սուբսիդավորմանը, չնայած այստեղ էլ կա տոկոսադրույքների 2 % աճ:

Ստացվում է որ կառավարության վարած հատվածական, ոչ համալիր միջոցառումների հետևանքով հնրավոր չի լինում մի փոքր զսպել գյուղական ապրանքների թանկացման գործընթացը: Որպեսզի միջոցառումներն արդյունք տան, պետք է  գնագոյացմանը խթանող բոլոր հնարավոր գործոնների ուղղությամբ քայլեր անել: Այս տարի կառավարությունը սուբսիդավորեց պարարտանյութը, բայց՝ ոչ դիզվառելիքը, արդյունքում՝ գյուղատնտեսական ապրանքների գները կրկին կթանկանան: Այստեղ պեքտ է արձանագրել, որ դիզվառելիքի սուբսիդավորումը վերաբերում է բոլոր գյուղացիներին, ոչ թե միայն խոշոր կամ միջին ֆերմերներին պարարտանյութի դեպքում, հետևաբար դրա բարձր արժեքի ազդեցությունը զգալու են բոլոր գյուղացիները և վերջին հաշվով նաև ՀՀ քաղաքացիները՝ թանկ գյուղմթերքի և մսի տեսքով:

Պատրաստեց՝ Արմեն Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}