Չինական երկու ավիակիր ծով է դուրս եկել Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցից առաջ
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի երկու ավիակիր ծով է դուրս եկել և կարող են ուղարկվել Թայվանի նեղուցի տարածք՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ հնարավոր այցից առաջ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին երեքշաբթի հայտնել է թայվանական Zhongguo Shibao թերթը՝ վկայակոչելով անանուն ռազմական դիտորդին։
«Այս տեղեկատվության համաձայն՝ Լիաոնինգ և Շանդուն ավիակիրները քիչ առաջ լքել են Ցինդաո և Սանյա նավահանգիստները։ Ներկայում պարզ չէ՝ նավերը շարժվում են դեպի Թայվանի նեղուցի գոտի, թե կմասնակցեն զորավարժությունների։ Ամեն դեպքում, դա վկայում է տարածաշրջանում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական առճակատման աճի մասին»,-հայտնում է հրատարակությունը։
ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրի գլխավորությամբ, ներկայումս տեղակայված է Թայվանի հարավ-արևելյան ջրերում, երկուշաբթի հայտնել է չինական SCSPI վերլուծական կենտրոնը:
Ըստ թայվանական լրատվամիջոցների՝ Փելոսին երեքշաբթի երեկոյան Թայբեյ է մեկնելու Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող վեց հոգանոց պատվիրակության գլխավորությամբ։
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը Թայվան կարող է առաջինը լինել այս աստիճանի ամերիկացի քաղաքական գործչի համար վերջին 25 տարում։ Պեկինը բազմիցս զգուշացրել է ամերիկյան կողմին, որ եթե այցը կայանա, այն անհետևանք չի մնա, և Չինաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի։ Վաշինգտոնը կարծում է, որ Պեկինը կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր այցի ժամանակ, որը կհանգեցնի ճգնաժամի, ներառյալ հրթիռների արձակումը կամ զորավարժությունները: Թայբեյից ստացված տեղեկությունների համաձայն՝ Թայվանի զինված ուժերը նույնպես բարձր պատրաստվածության են բերվել։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանի դատարանը կնոջը պարտավորեցրել է 560 հազար դոլար վճարել սիրեկանի կնոջը
- Չինաստանը Հարավչինական ծովում զորավարժություններ է սկսում
- Չինաստանի բանակը հայտնել է պատերազմելու պատրաստ լինելու մասին՝ ամերիկացի սենատորի Թայվան կատարվելիք այցի կապակցությամբ
- Նենսի Փելոսին և Սիմոնյանը համակարծիք են՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել Մինսկի խմբի հովանու ներքո
- Չինաստանը ԱՄՆ-ի դեմ միջոցներ կձեռնարկի Թայվանին 750 մլն դոլարի զենք մատակարարելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան