Չինաստանի բանակը Թայվանի մոտ կփորձարկի ոչ միջուկային հրթիռ
ՉԺՀ բանակի մարտական հրամանատարության արևելյան հատվածից տեղեկացրել են, որ Թայվանում ռազմական գործողության շրջանակում նախատեսում է փորձարկել ոչ միջուկային նախազգուշացման կետով հրթիռ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ լրատվամիջոցը, հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, հայտնել է, որ Չինաստանի բանակը զգոն է և որպես հակաքայլ կիրականացնի մի շարք նպատակային ռազմական միջոցառումներ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի ֆոնին:
«Չինաստանի բանակը վճռականորեն պաշտպանելու է պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ կանխելով արտաքին միջամտությունն ու «Թայվանի անկախությունը» կազմակերպելու ապարդյուն փորձերը»,- ասված է հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան