Որևէ մեկի մտքով չանցավ արգելել Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի մուտքը Հայաստան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ այդպես էլ չի տեսել Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանին, ում մուտքը Հայաստան արգելվել է։
«Օդանավակայանից վերադարձա։ Մասիս Աբրահամյանին հանդիպել չթույատրվեց»,- երեկ երեկոյան գրել է Ռ.Մելիքյանը։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ասաց, որ 2016-2018 թվականներին սերտորեն աշխատել է Մասիս Աբրահամյանի հետ որպես Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար։
«Այս մարդը գիշեր-ցերեկ պատրաստ էր օգնել հայրենիքին։ Հիմա այդպիսի մարդկանց դե՞մ եք դուք պայքարում, չնայած մյուս կողմից էլ պարզ է, ինչ կա զարմանալու, վերածվել եք Ադրբեջանի ռայոնի։ Դաշնակցական գործիչների մուտքն են արգելում»,- ասաց Ռ.Մելիքյանը։
Նա հայտնեց, որ Մասիս Աբրահամյանը սպասարահում սպասում է իր չվերթին դեպի Նիդեռլանդներ։
Իրավապաշտպանի խոսքով, պայմանավորվածություն եղել է, որ ինքը պետք է օդանավակայանում հանդիպի Մասիս Աբրահամյանին. «Չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ, և իմ մուտքն արգելվեց, մարդը զրկվեց իրավաբանական օգնության հնարավորությունից։ Այդպիսի բան չէի պատկերացնում, որ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ պայմանավորվածություն ձեռք բերի ու պարզվի, որ խնդիրը լուծված չէ։ Մեծ վստահություն ունեմ, որ ՄԻՊ հաստատությունն իսկապես ուզում էր այդ խնդիրը լուծել։ ՄԻՊ աշխատակազմից այդ տղաները երկու անգամ եկան օդանավակայան, մի մազաչափ անգամ կասկած չունեմ, որ ամեն ջանք գործադրեցին, որպեսզի իրենց գործառույթն իրականացնեն»,- ասաց Ռ.Մելիքյանը։
Նա ասաց, որ Մասիս Աբրահամյանը հարկադրաբար կմեկնի Նիդեռլանդներ, քանի որ զրկվել է այս պահին հայրենիք այցելելու հնարավորությունից։ Ռ.Մելիքյանը նշեց, որ հարցում կանեն ԱԱԾ՝ փորձելով պարզել հիմքերը, հետո անպայման կվիճարկեն այդ կամայական որոշումը վարչական դատարանում, քանի որ այս քաղաքականությունն արդեն համակարգային բնույթ է կրում։
«Սակայն բուն խնդրի լուծումը բոլորովին ուրիշ տեղ է։ Մասիս Աբրահամյանը, թե մյուս բոլոր նվիրյալները Սփյուռքից, ... ու այսպիսի վերաբերմո՞ւնք, ինչ է թե քննադատում են այս իշխանություններին։
Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը եկել էին ու իրենց այստեղի ընկերների հետ 2016 թվականին ամենածայրահեղ հակաիշխանական խայտառակություններն էին անում, որևէ մեկի մտքով անցա՞վ նրանց մուտքը Հայաստան արգելել։ Այսինքն երկու սորտի մարդի՞կ են Սփյուռքում ապրում»,- ասաց Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ն չի նահանջելու իր սկզբունքներից և քաղաքական հավատամքից. ՀՅԴ ԳՄ
- Չի ապահովվում իմ մուտքը ՀՅԴ-ական Մասիս Աբրահամյանի մոտ. Իրավապաշտպան
- ՀՅԴ-ական Մասիս Աբրահամյանն այժմ գտնվում է «Զվարթնոց»-ի տրանզիտային հատվածում. Ռուբեն Մելիքյան
- Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի. Իշխան Սաղաթելյան
- Դաշնակցությունն այսօր գիտակցված և մեթոդաբար քարկոծվում է. Լիլիթ Գալստյան
- Փաշինյանի իշխանությունը ևս մեկ ՀՅԴ-ական գործչի մուտքը Հայաստան արգելել է
- Նոր թիրախը՝ ՀՅԴ երիտասարդականը
- Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ. Քրիստինե Վարդանյան
- ՀՅԴ-ական երիտասարդի մուտքը Հայաստան արգելվել է