Այս իշխանությունը հայ զինված տղամարդուն ոչնչացնում է. Վոլոդյա Հովհաննիսյան
«Թուրքիայում մշակված հայակործան ծրագրի մեջ Հայաստանը երեք հիմնական ուժեղ կողմ ուներ, որն այս իշխանությունը վերացրեց»,- ասուլիսում ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հայի գոյությունը երեք հենարանների վրա է հենվում՝ հայոց եկեղեցի, հայոց պատմություն, հայոց ընտանիք։
«Այս իշխանությունները եկեղեցին ոչնչացրեցին, չեն գնում եկեղեցի, չեն մասնակցում ոչ մի եկեղեցական տոնի, ընտանիքը դարձրեցին աղավաղված մի երևույթ, միասեռականությունն են մտցրել, ոչնչացնում են հայոց ոգին։ Վերացնելով մեր պատմությունը՝ վերացնում են մեր ազգը»,-ասաց Վ.Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ այս իշխանությունը մտածված աղավաղում են հայի ազգային ոգին։
«Այս իշխանությունը հայ զինված տղամարդուն ոչնչացնում է»,- ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։