Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, որ շրջանակներում քննարկվել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի հարցը։
«Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ»,- նշված է նիստի վերաբերյալ հաղորդագրությունում։
Պարզ, մատչելի լեզվով ասած, Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում և Հայաստանից Արցախ շարժը կկազմակերպվի ԱՆԱՎԱՐՏ ճանապարհով։
Հիշեցնեմ, որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը Լաչինի միջանցքին զուգահեռ նոր՝ 32 կմ-ոց ճանապարհ է կառուցում, որը պետք է սկիզբ առնի ՀՀ Կոռնիձոր գյուղից ու շարունակվի դեպի Շուշիի շրջանի Մեծ շեն, Հինշեն գյուղեր՝ շրջանցելով Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը։
Այս պահին ճանապարհի քիչ հատված է ասֆալտապատված, այսինքն՝ Ադրբեջանը շարժը ուղղորդում է գռունտային՝ անավարտ ճանապարհով։
Ի դեպ, դեպի Կոռնիձոր գնացող հատվածում, որտեղ մոտ 7 կմ հատված զրոյից պետք է ՀՀ կառավարությունը ճանապարհ կառուցի, աշխատանքներ դեռ չեն սկսել, ինչը իրավիճակը նաև այդ առումով է բարդացնում։
Հերթական անգամ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և շանտաժի միջոցով փորձում է հասնել իր հերթական հավակնության բավարարմանը։
Իսկ Հայաստանի իշխանությունն իր դերի մեջ է՝ դիտորդի և գլխով անողի, ով վաղուց համակերպվել է և հանրությանը նախապատրաստել է չդադարող զիջումների»։
Հարակից հրապարակումներ`
- Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
- Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է. Աբրահամյան
- Կուլիսներում թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ովքեր պնդում են՝ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը, թող ցույց տան ձևակերպումը
- Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ասացի՝ Աղավնոյի հարցն այսօր չենք քննարկում, մենք բանակցություններ ենք տանում. Արայիկ Հարությունյան
- Աղավնոյի գյուղապետ. Ինչո՞ւ անընդհատ պետք է լքենք, լքելու տեղ չունենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան