Ավելի քան 300,000 մարդ է հետևում Փելոսիի ինքնաթիռի ընթացքին Թայվան հնարավոր այցի ժամանակ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ինքնաթիռը ասիական շրջագայության շրջանակում օդ է բարձրացել Կուալա Լումպուրից, հայտնում է Flightradar24 կայքը, որը թույլ է տալիս օնլայն ռեժիմով հետևել ինքնաթիռների դիրքն աշխարհում։ Այս պահին ամերիկյան խորհրդարանի ստորին պալատի նախագահին հետևում է մոտ 318 հազար մարդ։Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն:
Փելոսիի ինքնաթիռի նկատմամբ ուշադրության ավելացումը պայմանավորված է նրանով, որ, ըստ լրատվամիջոցների, խոսնակը պատրաստվում է այսօր՝ օգոստոսի 2-ին, այցելել Թայվան՝ փաստացի անկախ պետություն, որը Չինաստանը համարում է իր տարածքի մի մասը։ Քաղաքական գործչի ծրագրերը Պեկինում չափազանց բացասաբար են ընդունել՝ խոստանալով կոշտ արձագանք Թայբեյ այցելելու դեպքում։
Այս ֆոնին արևմտյան լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են Չինաստանի կողմից Փելոսիի ինքնաթիռի վրա հարձակման հնարավորությունը, որը կարող է հանգեցնել ամերիկա-չինական հակամարտության մեկնարկին։ Տարբեր լրատվամիջոցներում այս մտավախությունները միայն ուժեղանում են Թայվանի մոտ չինական զորավարժությունների, ինչպես նաև վիճելի կղզում ուժերի կուտակման մասին հաղորդումների պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Չինական երկու ավիակիր ծով է դուրս եկել Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցից առաջ
- Չինաստանի դատարանը կնոջը պարտավորեցրել է 560 հազար դոլար վճարել սիրեկանի կնոջը
- Չինաստանը Հարավչինական ծովում զորավարժություններ է սկսում
- Չինաստանի բանակը հայտնել է պատերազմելու պատրաստ լինելու մասին՝ ամերիկացի սենատորի Թայվան կատարվելիք այցի կապակցությամբ
- ԱՄՆ-ն աջակցում է ՄԱԿ-ի համակարգում Թայվանի ընդգրկմանը․ Բլինքեն
- Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
- Նենսի Փելոսի․ Մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը կատարեց պատմական քայլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան