«Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում մրցելու է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ
Քիչ առաջ՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացել է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Այս մասին գրում է «Արմսպրոտ»-ը։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում մրցելու է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։
Այս զույգի պարտվողը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Շերիֆ» (Մոլդովա) – «Վիկտորիա» Պլզեն (Չեխիա) զույգի պարտվողի հետ։
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 18-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 25-ին։