Արքայազն Չարլզը բեն Լադեններից միլիոն է ստացել
Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզը գումար է ստացել բեն Լադենների ընտանիքից։ Եվրանյուզի հաղորդմամբ, հայտնում է The Times թերթը։
2013 թվականին Ուելսի արքայազնի բարեգործական հիմնադրամը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ է ստացել խոշոր շինարարական ընկերության սեփականատեր Բաքր բեն Լադենից՝ Ուսամա բեն Լադենի եղբորից։ Նվիրատվությունը հավանության է արժանացել հիմնադրամի բոլոր հինգ հոգաբարձուների կողմից, որոնցից միայն մեկն է որոշակի մտահոգություն հայտնել։
The Times-ի տվյալներով, արքայազնի անձնական խորհրդականները հորդորել են նրան հրաժարվել փողից՝ նշելով նրա հեղինակությանը հնարավոր հարվածի մասին։ Բայց Չարլզը պատասխանել է, որ «անհարմար» կլինի վերադարձնել արդեն ստացված փոխանցումը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան