Բողոքի ակցիա ԱԳՆ-ի դիմաց՝ օգոստոսի 3-ին
Օգոստոսի 3-ին ժամը 11։00-ին, արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ «ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից։
«Հայրենիք-սփյուռք հարաբերություններում սեպ խրելն անթույլատրելի է»,- նշում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունից։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի, Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական ակտիվ գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվել է։ Նրանք հասել են Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ էլ իմացել են, որ իրենց մուտքն արգելված է։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից. Մուրադ Փափազյան
- ՀՅԴ-ն չի նահանջելու իր սկզբունքներից և քաղաքական հավատամքից. ՀՅԴ ԳՄ
- Չի ապահովվում իմ մուտքը ՀՅԴ-ական Մասիս Աբրահամյանի մոտ. Իրավապաշտպան
- Այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի. ՀՅԴ-ական Տարոն Ղազարյան
- ՀՅԴ-ական Մասիս Աբրահամյանն այժմ գտնվում է «Զվարթնոց»-ի տրանզիտային հատվածում. Ռուբեն Մելիքյան
- Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի. Իշխան Սաղաթելյան
- Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
- Հայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան