Գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև զանգով․ ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև ներկայացված հեռախոսահամարներով՝ առանց այցելելու կազմակերպություն։
Լիցենզավորված կազմակերպություններում հերթագրումն իրականացվում է բառացապես անվճար։
«Հերթագրման համար լիցենզավորված կազմակերպության կողմից գումար պահանջելու դեպքերի մասին խնդրում ենք տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նշելով լիցենզավորված կազմակերպության տվյալները»,- նշում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Տրանսպորտային միջոցները մինչև հերթագրման օրը հնարավոր է լցավորել՝ գազալցակայաններում ներկայացնելով հերթագրման փաստաթուղթը
- Երևանում և մարզերում արդեն գործում է գազաբալոնների վկայագրման 27 լիցենզավորված կազմակերպություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա