Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվու՞մ արձակուրդից վերադառնալ․ Արա Զոհրաբյան
«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը գրում է․
«Բերձորում ունենք վիրավորներ և զոհեր:
Այս կապակցությամբ երեք հարց ունեմ.
1. Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվու՞մ արձակուրդից վերադառնալ: Էլ ի՞նչ պետք է լինի, որ վերադառնա:
2. 09.11.2020թ. եռակողմ փաստաթղթի տակ դրված է նաև Ռուսաստանի Դաշնության ստորագրությունը և ադրբեջանական այս ագրեսիայի արդյունքում տուժելու է նաև Ռուսաստանի հեղինակությունը: Ի՞նչ է պատրաստվում անել Ռուսաստանը:
3. Անվիճելի փաստ է, որ ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը կեղծ և կործանարար օրակարգ է, որին այս իշխանությունները ձգտում են: Հավատու՞մ եք դեռ ադրբեջանի խաղաղասիրությանը»: