
Երևանի փողոցներում ռեյդեր են այս պահին. Վրթանեսյան
«Ռազմինֆո»-ի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արցախում թուրքն է հարձակվում, Երևանում՝ Նիկոլի պոլիցայները. քաղաքի փողոցներում ռեյդեր են այս պահին, կառավարության դիմաց բռնել են Նարե Նավասարդյանին, Հովհաննես Իշխանյանին ու ևս մի կնոջ»։
oragir.news-ը գրում է, որ Արցախում լարվածության ֆոնին ոստիկանությունը փակել է մայրաքաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը։ Ստուգվում են քաղաք մտնող և դուրս եկող բոլոր մեքենաները։
«Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանները զենք են փնտրում»,- գրել է կայքը։