Ի՞նչ եք անում, ու՞մ հետ եք բանակցում, ինչի՞ շուրջ եք բանակցում, ու՞մ անունից եք բանակցում․ Էդիկ Բաղդասարյան
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է․
«Նորից զոհեր, վիրավորներ: «Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ». սա ասում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Եվ ի՞նչ, որ լեգիտիմ չի, հետո՞, ընդամենը սա՞ կարող է ասել մեր երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Ու սա ասում է մի մարդ, որը նույնիսկ չի կարող գնալ Արցախ:
Բա ամբողջ օրը հեռախոսազրույցների, հանդիպումների մեջ եք, ի՞նչ է ձեր արածը: Ի՞նչ եք անում, ու՞մ հետ եք բանակցում, ինչի՞ շուրջ եք բանակցում, ու՞մ անունից եք բանակցում»: