«Ժողովուրդ». Ադրբեջանցիները խանդավառ կերպով իրենց հարկի տակ կընդունեն Արսեն Թորոսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պատմությունը վերջից սկսենք. երկնքից երեք խնձոր ընկավ՝ խաղաղության քարոզ անողի, դա լսողի, մեկն էլ 1990-ականների արցախյան ազատամարտի հաղթանակը կասկածի տակ դնող ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գլխին:
Իսկ պատմությունն այն մասին է, որ «խաղաղության» քարոզ-խնձորները 44-օրյա պատերազմից հետո ամեն օր ու ժամ են տեղում ու, որպես արգելված, բայց քաղցր պտուղ, մատուցվում հայ հասարակությանը, որի մի հատվածը, խնձոր-քարոզի անուշահոտությանն ու քաղցրահամությանը խաբվելով, այն ուտում ու սկսում է մտածել, թե մեր վայ-հարևանների հետ կարող ենք խաղաղ ապրել, «ջան ասել, ջան լսել»:
«Մեզ համոզել են մահ ընտրել»,- ասում է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ մի մարդ, որ ծնողներին իրենց մանկահասակ երեխաների համար դագաղներ գնելու խորհուրդ էր տալիս, մի մարդ, որ կորոնավիրուսի առաջին դեպքերն ի հայտ գալու ժամանակ սարկազմով էր պատասխանում լրագրողների հարցերին ու հանդիմանում, թե՝ «հիմա բոլորիդ վարակելու եմ»: Նա մի անձ է, որի կառավարման ժամանակահատվածում ՀՀ ամբողջ պատմության մեջ ամենաշատ մահերն են գրանցվել, մարդ, որի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը մինչև 2017 թվականը պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, բայց իշխանափոխությունից հետո պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկն է դարձել (251,6 մլն դրամ՝ 3 տարվա կտրվածքով):
Ու վերջապես նա մի մարդ է, որի «դարակազմիկ» մտքերն այս օրերին ողողել են ադրբեջանական լրատվամիջոցները, թե «հայ պատգամավորը խոստովանում է՝ 30 տարի առաջ սխալվել են»:
Ադրբեջանցիները երևի բավական խանդավառ կերպով իրենց հարկի տակ կընդունեն նույն մտքերն ու գաղափարները կրող, կիսող ու պրոպագանդող Թորոսյանին, որ պատերազմին երևի միայն Ստեփանակերտի ապաստարաններից է հետևել: Իսկ եթե «Բայրաքթարի» ձայնը սղոցեր նրա ականջները, ու նա զգար արկի հարվածից մի քանի մետր շպրտվելու «ադրենալինը», հայտարարություններում գուցե դույզն-ինչ համեստ լիներ:
Թեև մանկական դագաղների մասին խանդավառ հայտարարող մարդուց ի՞նչ սպասել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան