Իրանի պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
Իրանական պատվիրակությունը մի քանի ժամվա ընթացքում կմեկնի Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։
«Մեր երկրի նկատմամբ անարդար պատժամիջոցները չեղարկելու քաղաքականության շրջանակում իրանական բանակցային խումբը՝ Ալի Բաղերի Կանիի գլխավորությամբ, մի քանի ժամից կմեկնի Վիեննա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերում է Իրանի նախարարության մամուլի ծառայությունը։ Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների այս փուլի ընթացքում քննարկում և մտքերի փոխանակում է լինելու կողմերի ներկայացրած առաջարկների, այդ թվում՝ Իրանի առաջարկած գաղափարների շուրջ։
Չորեքշաբթի ավելի վաղ Իրանի խորհրդարանի (մեջլիսի) պատգամավոր Ջավադ Քարիմի Գոդուսին հայտարարել էր, որ միջուկային գործարքի վերականգնման բանակցային գործընթացը կարող է վերսկսվել օգոստոսի 8-ից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Բայդեն. ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիարժեք վերադառնալու ծրագիր
- Իրանը հայտարարել է, որ երկիրը չի աջակցում ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին
- Իրանը կրկին հայտնում է, որ երկիրը միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան