ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասն համարում է դաշինքի ռազմավարական տարածաշրջան
Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական տարածաշրջան է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Լուրը փոխանցում է «Գազետա ռու»-ն:
Կոլոմինան ասել է, որ ՆԱՏՕ-ն «լիովին աջակցում է» Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ներկայիս ջանքերին։ «Միաժամանակ, երկու երկրների հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կնպաստեն «ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի կայունությանն ու բարգավաճմանը»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Կոսովոյում այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ
- ՆԱՏՕ-ի մասնակցության համար Ուկրաինայի հարցով բանակցություններին «խնդրել է» Արգենտինան
- Չինաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի պաշտպանական բնույթի մասին Ստոլտենբերգի խոսքերն անվանել է «դարի կատակ»
- ՆԱՏՕ-ն չի բացառում ժամանակակից զենքի փոխանցումը Ուկրաինային
- Տիգրան Աբրահամյան. Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները