Ուկրաինան դուրս է բերում իր զորքերը Կոսովոյից
Ուկրաինան դուրս է բերում իր զորախումբը Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող միջազգային անվտանգության ուժերից։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարությունը՝ ի պատասխան ՌԲԿ-Ուկրաինայի հարցման։
«Այսօրվա դրությամբ Սերբիայի Հանրապետությունում՝ Կոսովոյում, գործում է Ուկրաինայի Զինված ուժերի ազգային զորախումբը՝ բաղկացած 40 զինվորականներից»,-Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության հայտնած տեղեկությունը մեջբերել է լրատվական գործակալությունը:
Զեկույցում ասվում է, որ միջոցներ են ձեռնարկվում նրանց Ուկրաինա վերադարձնելու համար՝ Նախագահի 2022 թվականի մարտի 7-ի թիվ 114 հրամանագրի՝ «Ազգային զորամիավորումը և ազգային անձնակազմը հետ կանչելու մասին, ովքեր մասնակցում են միջազգային գործողություններին խաղաղության և անվտանգություն պահպանման համար» հիման վրա:
«Ազգային զորամիավորման վերադարձը կնշանակի Կոսովոյում և Մետոհիայում ՆԱՏՕ-ի միջազգային առաքելությանը նրա մասնակցության ժամանակավոր դադարեցում»,-նշել է Միացյալ ուժերի հրամանատարությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Կոսովոյում այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ
- Բորել. ԵՄ միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսությունը կթուլացնի լարվածությունը
- Կոսովոյի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան