Ցմահ տվեք ինձ, բերանս էլ կապար լցրեք, որ ես սատկեմ, մեռնեմ, պրծնեմ, դուք էլ գործից պրծնեք. Չալաբյանը՝ դատավորին
«Ինչպես կարելի է կայացնել որոշում, որի հիմքում դնել բացարձակապես ոչ մի բան, դնել այն կարծիքը, որ դատավորը պարզապես այդպես է կարծում։ Այդ նույն ենթադրությամբ վաղը, մյուս օրը վերջնական դատական ակտ կկայացնեք»,- «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննության ժամանակ ասաց պաշտպան Արամ Հարությունյանը՝ դիմելով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով ավելի վաղ Չալաբյանին 3 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։
Պաշտպանի խոսքով, դատավոր Մնացականյանին ոչ մի օրենսգիրք հարկավոր չէ,
պարզապես կարող է ասել՝ մեղավոր է, դատարանը գտնում է, որ պետք է դատապարտվի։
«Չեմ զարմանա, անգամ եթե դուք օրենսդրությամբ նախատեսված պատժաչափից ավելի պատժաչափ նախատեսեք պարոն Չալաբյանի համար։
Ամեն ինչ չափ ու սահման ունի, բոլոր անաչառ անձանց նկատմամբ այսօր բոլոր սահմանները, կարմիր գծերը հատվել են, պարզապես սրանից վատ իրավիճակ ես չեմ պատեկարցնում»,- ասաց պաշտպան Ա. Հարությունյանը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ որոշումը կարող են բողոքարկել, բոլոր առարկությունները, պահանաջները կարող են նշել դրա մեջ։
Ավետիք Չալաբյանի խոսքով, դատավորն օրենքից վեր չէ. «Դուք այստեղ որոշումներ եք ընդունում այնպես, ոնց որ ձեզ համար օրենք չկա։ Կարող եք ցանկացած որոշում ընդունել՝ արհամարհելով Քրեադատավարական օրենսգիրքը»։
«Դուք եկել եք այստեղ այդ որոշմամբ։ Ակնհայտ է, որ դուք եկեք եք այստեղ այդ որոշմամբ։ Ոչ հանրային մեղադրողի կարծիքը, ոչ մեր ներկայացրած փաստարկները ձեզ համար ոչ մի արժեք չունեն, ոնց որ արժեք չունի օրենք։
Իսկ ի՞նչը ձեզ համար արժեք ունի։ Գնում եք տուն քնելու, ի՞նչն է ձեզ մոտիվացնում՝ օրենքին ծառայե՞լը, արդարադատություն իրականացնե՞լը։
Ինչո՞ւ եք շրջանցում օրենքը, գիտակցված շրջանցում եք այն կետերը, որոնք ձեզ սահմանափակում են։
Ես ասում էի՝ այսօր ինձ դատավոր Մնացական Մարտիորսյանը կալանավորելու է։ Բոլորն ասում էին՝ բացառվում է, իրավական հիմք չկա։ Ասում էի՝ հրահանգ կա, ինքը ստացել է հրահանգ, որը իրավական հիմքից բարձր է։ Ինքն այդ հրահանգը ստացել է, և ինձ այսօր կալանավորելու է։
Ես չեմ վախենում կալանավորումից։ Ուրիշ բանի վրա եմ զարմանում՝ կալանավորում 3 ամիս։ Ցմահ տվեք ինձ, բերանս էլ կապար լցրեք, որ ես սատկեմ, մեռնեմ, պրծնեմ, դուք էլ գործից պրծնեք։ Հետո գնաք, ասեք հարգելի այսպիսին՝ ձեր խնդիրը կատարվեց»,- իր ելույթում ասաց Ավետիք Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյանին կալանավորելու դատարանի որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել. Ռուբեն Մելիքյան
- Չալաբյանի օրինակով Նիկոլի ուղերձն է՝ իր գրպանի տուզիկներից բացի, որևէ այլ նոր խաղացողների չի հանդուրժելու. Վրթանեսյան
- Սա Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ուղիղ պատվերն է. Ավետիք Չալաբյան
- Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվեց
- Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվի
- Դատական նիստերի ընթացքում հնարավոր է վիճակս վատանա. Ավետիք Չալաբյան
- Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է. Չալաբյանի պաշտպանական խումբ
- Եթե ես այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանով ո՞վ է շահելու. Չալաբյան
- Ձեզանից անկախություն և անաչառություն չենք ակնկալում. Չալաբյանի պաշտպանը՝ դատավոր Մնացականյանին
- Ավետիք Չալաբյանի գործով մեղադրական եզրակացությունում կան թերություններ, բացթողումներ, խեղաթյուրումներ. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին