Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է Էրդողանի՝ Սոչի այցի նախապատրաստական աշխատանքները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, «ապրանքային գործարքը» և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչի կատարելիք այցը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք հանդիպում ունեցանք պարոն Լավրովի հետ։ Մենք քննարկեցինք հացահատիկի մասին համաձայնագիրը, խոչընդոտների վերացումը։ Հույս հայտնեցինք, որ համաձայնագիրը կնպաստի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը, ծանոթացանք ռուսական կողմի կարծիքին։ Քննարկեցինք մեր նախագահի՝ պարոն Պուտինի հետ առաջիկա բանակցությունների հարցերը»,-լրագրողներին ասել է Չավուշօղլուն։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը Պուտինի և Էրդողանի հանդիպումը համարում է «ժամացույցները ստուգելու լավ հնարավորություն»
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին